armenian armenian

Նորություններ


  • Ռիվլինի պատասխանը ՄԱԿ-ին. Իսրայելին Ցեղասպանության մեջ անհիմն մեղադրելու փոխարեն պայքարեք ցեղասպանության իրական դրսևորումների դեմ

    Հոլոքոստի հիշատակմանը նվիրված Գլխավոր վեհաժողովի ժամանակ նախագահն անուղղակիորեն ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը ասելով, որ հյուսիսային սահմանի բախումները վկայում են «ահաբեկչության համընդհանուր մարտահրավերի» դեմ Իսրայելի պայքարի մասին:

     

     

    Չորեքշաբթի օրը նախագահ Ռուվեն Ռիվլինը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ժամանակ ասաց, որ Իսրայելի դեմ ցեղասպանության և ռազմական հանցագործությունների «ցինիկ» մեղադրանքները զրկում են համաշխարհային այս կազմակերպությանը՝ իրական դրսևորումների դեմ պայքարելու հնարավորությունից: Ելույթ ունենալով Հոլոքոստի հիշատակման միջազգային օրվան նվիրված վեհաժողովի արարողութան ժամանակ, Ռիվլինը նշեց 1915թ. Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության մասին, (որի ժամանակ թուրքերի կողմից ավելի քան 1 միլիոն հայեր սպանվեցին), որն Իսրայելի կողմից Ցեղասպանություն չի ճանաչվել:    
    Ռիվլինը կոչ արեց ՄԱԿ-ին սահմաններ գծել, որոնք խախտելու դեպքում իրենք կմիջամտեն՝ Ցեղասպանության փորձերը կանխելու համար: Այնուհետ նա ասաց. «Միևնույն ժամանակ մենք պետք է հիշենք, որ սահմաններ գծելը մեզանից կպահանջի դադարեցնել դրանք կեղծ անաչառության պատրվակով ցինիկաբար շահագործելը, ինչպես արվում է մարդու իրավունքների հռետորաբանության մեջ` Ցեղասպանություն բառն օգտագործելով քաղաքական նպատակներով»:   

     
  • Հռոմի պապը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ կմատուցի

    Հռոմի պապը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ կմատուցի

    Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ կմատուցի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Catholic News Herald-ը:

    Պատարագը կմատուցվի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում:

     Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտնի է Հայոց Ցեղասպանության մասին արած իր հայտարարություններով: Նա բազմիցս հայտարարել է, որ ճանաչում է կատարվածը և համարում այն մարդկության դեմ գործած մեծագույն հանցանքներից մեկը: Դեռևս նախքան պապ ընտրվելը` 2005թ. Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին` զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման ժամանակ, նա ասել է, որ փափագում է թաղվել այդ հուշարձանի տակ: Ֆրանցիսկոսը բազմիցս կոչ է արել Թուրքիային ընդունել Ցեղասպանության իրողությունը և խաղաղ լուծում փնտրել հայկական հարցի համար:

     
  • Ազգերի Առաքյալների հաղթանակը

    Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամը դեմ է այն պաշտոնյաներին հարգանքի տուրք մատուցելուն, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իրենց ծառայողական պարտականություններից ավելին ոչ մի բան չեն արել:

    Անդրադառնալով օգոստոսի 21-ին հրապարակված զեկույցին, որն առնչվում էր Վալլենբերգ հիմնադրամն ընդդեմ արգենտինական զրպարտության գործին, կուզենայինք շեշտել, որ Արգենտինայի գերագույն դատարանի որոշումը կայացվեց հօգուտ Լուիզ Հ. Իրիգոյենի ազգականի: Լ. Իրիգոյենը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բեռլինում Արգենտինայի դեսպանատան դիվանագետ էր: Ազգականը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Վալլենբերգ հիմնադրամի այն բանից հետո, երբ այն հրապարակել էր Իրիգոյենի մասին գիտական և լրագրողական աշխատանքները, ինչպես նաև այն դերի մասին, որ նա խաղացել էր նացիստների կողմից հետապնդվող արգենտինացի հրեաների հանդեպ:     
    Այս գործի արմատներն ընկած են երկու նախորդ իրադարձություններում, որոնց մեջ ներգրավված էր Վալլենբերգ հիմնադրամը:  
    Դրանցից մեկը «Հրահանգ 11»-ն էր՝ «հույժ գաղտնի» հրաման տրված 1938-ին, Արգենտինայի այդ ժամանակվա Արտգործնախարար Ժոզե Մարիա Կանտիլոյի կողմից, որի համաձայն ամբողջ աշխարհում Արգենտինայի բոլոր դեսպանատներն ու հյուպատոսարանները հրահանգ էին ստացել մերժել մուտքի արտոնագրերը «բոլոր այն անցանկալի անձանց, ովքեր արտաքսվել էին իրենց երկրներից», ի թիվս այլ հետապնդյալների հստակ ի նկատի ունենալով հրեաներին: «Հրահանգ 11»-ը, որն համարժեք էր մահվան լիազորագրի, չեղյալ հայտարարվեց 2005թ. հունիսի 9-ին Բուենոս Այրեսում գտնվող նախագահական պալատում տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ: Արարողությունը նախագահում էին նախագահ Նեստոր Կիրխները և Արտգործնախարար Ռաֆայել Բիելսան:

     
  • «Ռաուլը Բուդապեշտից»՝ տանգո Վալլենբերգի համար

    Ռաուլ Վալլենբերգի անվան հիմնադրամը պատվիրել է ստեղծել տանգոյի կոմպոզիցիա՝ նվիրված Ռաուլ Վալլենբերգին:

     

     
  • Արգենտինայի Գերագույն դատարանի օրինակելի որոշումն՝ հօգուտ խոսքի ազատության: Նույնիսկ ամենախիստ քննադատությունն ունի սահմանադրական պաշտպանություն

    Վալլենբերգ հիմնադրամը չպետք է փոխհատուցի այն արգենտինացի դիվանագետի թոռանը, ով մեղադրվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից հետապնդվող արգենտինացի հրեաներին մահվան ճիրաններում թողնելու մեջ:

    Արգենտինայի Գերագույն դատարանը բեկանել է վճիռը հօգուտ այն դիվանագետի թոռան, ով նացիստական ռեժիմի ժամանակ աշխատում էր Բեռլինում Արգենտինայի դեսպանատանը: Երբ «Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամը» մեղադրել էր դիվանագետին արգենտինացի հրեաներին մահվան ճիրաններում թողնելու մեջ, դիվանագետի թոռը դատի էր տվել հիմնադրամին՝ պահանջելով վնասների փոխհատուցում: Այժմ, Գերագույն դատարանը վճռեց, որ «այն չի կարող համարվել առանց պատճառի վիրավորանք, այլ հակառակը՝ խիստ հարցաքննություն է, որն հատուկ է պատմական վեճերին»:

    Խուան Կարլոս Հիպոլիտո Իրիգոյենը՝ նացիստական ռեժիմի ժամանակ Բեռլինում Արգենտինայի դեսպանատան դիվանագետ Լուիս Հերնան Իրիգոյենի թոռը, դատական հայց ներկայացրեց ընդդեմ «Ռաուլ Վալլենբերգ հիմնադրամի»՝ պահանջելով վնասների փոխհատուցում:  Ամբաստանյալը հայտարարեց, որ հայցվորի պապը «պատասխանատվություն է կրում մոտ 100 արգենտինացի հրեաների գազային սենյակներում թողնելու համար»:
    Հայցվորի բողոքը բավարարվել էր առաջին ատյանում և Վերաքննիչ դատարանում, և ամբաստանյալը պարտավորվում էր վճարել 50.000 արգենտինական պեսո (մոտ 6000 ԱՄՆ դոլար)՝ որպես վնասի փոխհատուցում:  
    Փաստաբաններ Իսրայել Իմարի, Պոլ Վարշավսկիի, Կարլոս Ռաուլ Սանչեզի և Գուստավո Ա. Բոսսերտի աջակցությամբ Վալլենբերգ հիմնադրամը բողոքարկեց որոշումը Գերագույն դատարանում, որն էլ իր վեց դատավորներից հինգի՝ Ռիկարոդո Լորենցետտի, Ելենա Հայթոն դե Նոլասկոյի, Էնրիքե Պետրաչիի, Էուժենիո Զաֆֆարոնիի և Խուան Կառլոս Մաքեդայի կողմ քվեարկությամբ բավարարեց բողոքը և հրաժարվեց նախնական վճռից:    
    Դատավոր Զաֆֆարոնին նշեց, որ ապացույց չկա, որ հայցվոր Իրիգոյենը բարոյական վնաս է կրել իր պապի հանդեպ արված քննադատությունից և պարզապես մեջբերելով ընտանիքի պատիվը բավարար չի կարող լինել բարոյական վնասն ապացուցելու համար, հատկապես երբ ազգակցական կապը ծնող-երեխա կամ եղբայրական մակարդակի վրա չէ:
    Դատավորները բացատրեցին, որ իրենց որոշումը «հիմնված է Վալլենբերգ հիմնադրամի կայքի բովանդակության վրա»: Նրանք նաև հավելեցին, որ «պարզ կարելի է տեսնել, որ շատ դեպքերում նյութերը վերցված են տարբեր լրատվամիջոցներից՝ նշելով աղբյուրը և պահպանելով օրիգինալ ֆորմատը»:

    Գերագույն դատարանի կարծիքով բողոքն ընդունելիս ստորին ատյանները անտեսել են իրավական ուսմունքը, որով «մեկ այլ մարդու խոսքերը կրկնելը քաղաքացիական կամ քրեական պատասխանատվության ենթակա չէ: Տեղեկությունների բովանդակությունը պետք է վերագրել համապատասխան աղբյուրին և տվյալ աղբյուրի ինֆորմացիան պետք է հստակ մեջբերել»:

     

Սեղմեք տեսնելու բոլոր նորությունները
 
Vinaora Nivo Slider 3.xVinaora Nivo Slider 3.xVinaora Nivo Slider 3.xVinaora Nivo Slider 3.x
Արարատ Լեռ և Խոր Վիրապ
Հայաստանյան տեսարան
Տաթևի վանք
Երևանի գիշերները

Powered by Mad-Logic Internet Solutions